ԻԻրինա Մկրտչյան

Օլենա Զելենսկան հանդիպել է Մելանյա Թրամփի հետ

Օլենա Զելենսկան հանդիպել է Մելանյա Թրամփի հետ

Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից պարզաբանել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում։

Զելենսկայի խոսքով՝ նրանք քննարկել են «2 երկրների համար ընդհանուր արժեքները՝ առաջին հերթին երեխաների և նրանց մանկության պաշտպանությունը»։

Ուկրաինայի առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կնոջն Ուկրաինային աջակցելու համար, այդ թվում՝ պատերազմի ընթացքում երեխաների մասին նամակի համար, որը Մելանյա Թրամփը հղել է Վլադիմիր Պուտինին։

«Շատ եմ գնահատում, որ նրա սիրտը բաց է այս թեմայի համար, ինչպես նաև երեխաների բարօրության հարցի նկատմամբ ամբողջ աշխարհում։

Անընդհատ կրկնում եմ, որ խորապես հավատում եմ փափուկ ուժի արդյունավետությանը՝ մարդկայնությանը, կարեկցանքին և իրականությունը դեպի լավը փոխելու ունակությանը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք օգնել բոլոր այն երեխաներին, ովքեր դրա կարիքը ունեն»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկու կինը։

Մելանյա Թրամփն առայժմ չի մեկնաբանել հանդիպման մասին տեղեկատվությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում