ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է. ՀՀ ԱԳ փոխնախարարի ելույթը Նյու Յորքում

Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է. ՀՀ ԱԳ փոխնախարարի ելույթը Նյու Յորքում

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կայուն, ներառական և դիմակայուն համաշխարհային տնտեսությանն ուղղված առաջին երկամյա գագաթնաժողով. կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հանձնառությունների կատարումը» խորագրով միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ԿԶՆ-ների ֆինանսավորման ոլորտում առկա բացերը՝ ընդգծելով, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար մարտահրավերներն ավելի բազմաշերտ և բարդ են, քանի որ վերջիններս աշխարհագրական դիրքի պատճառով  սահմանափակ հասանելիություն ունեն համաշխարհային շուկաներին և մատակարարման շղթաներին։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է՝ նպատակաուղղված այն ավելի ներառական և արդյունավետ դարձնելուն: Հավելել է, որ դա պահանջում է զարգացող երկրներից ավելի ամուր կամքի և ներգրավվածության դրսևորում, ինչպես նաև ֆինանսական գործիքակազմին առնչվող հարցերում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝  խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում գրանցված արդյունքների լիարժեք իրականացման գործում։ 

Ամփոփելով խոսքը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համերաշխության, գործընկերության և ընդհանուր պատասխանատվության հիման վրա և համատեղ գործողությունների միջոցով հնարավոր կլինի խթանել Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում