Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԱնի Օհանյան

ՀՀ նախագահը Libra Group-ի ղեկավարի հետ քննարկել է ներդրումների և կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ նախագահը Libra Group-ի ղեկավարի հետ քննարկել է ներդրումների և կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկիրը որդեգրել է կայուն զարգացման օրակարգ, որտեղ կարևոր դեր են ստանձնում նորարարական լուծումներն ու կանաչ էներգետիկան։

Քննարկվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման և էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցեր։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արևային էներգետիկ համակարգերի զարգացմանը և դրանց ներդրման հեռանկարներին Հայաստանի էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ջորջ Լոգոթեթիսը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Նա վերահաստատել է Libra Group-ի պատրաստակամությունը՝ դիտարկել և զարգացնել համագործակցության ծրագրեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսության և տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը։

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերության ձևավորումը, ինչը կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ միջազգային գործընկերության ամրապնդմանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում