ԱԱսպրամ Սարատիկյան

Ուկրաինայից ապօրինի դուրս բերված 1625 երեխայի հաջողվել է տուն վերադարձնել․ Զելենսկի

Ուկրաինայից ապօրինի դուրս բերված 1625 երեխայի հաջողվել է տուն վերադարձնել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում կայացած՝ ուկրաինացի երեխաների վերադարձին նվիրված Միջազգային կոալիցիայի նիստում, հայտնել է, որ Bring Kids Home ծրագրի շրջանակում հաջողվել է Ուկրաինա վերադարձնել երկրից «ապօրինի դուրս բերված 1625 երեխայի»։

Նա նաև հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է Ռուսաստան և ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքներ տեղափոխված երեխաների վերաբերյալ բոլոր տվյալների հավաքագրմանը։

«Ռուսաստանը թաքցնում է ճշմարտությունը, ուստի այս աշխատանքը հիմնարար է։ Դա նշանակում է ֆինանսավորում, որոնում, տեղեկատվության վավերացում և ջանքեր՝ համոզվելու համար, որ մեղավորները պատասխանատվությանկենթարկվեն»,-նշել է Զելենսկին։

Նիստում ելույթ են ունեցել նաև Ուկրաինայի նախագահի կին՝ Ելենա Զելենսկան, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Չեխիայի նախագահ Պետր Պավելը և Բելգիայի թագուհի Մաթիլդան։ Նրանք հանդես են եկել կոչով՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի արագացվի ընտանիքներից բաժանված ուկրաինացի երեխաների վերադարձը տուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում