ԴԴիանա Գասպարյան

Ռադիոթերապիայի մեկ սեանսը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում արժե 40 000 դրամ․ նախարարը պարզաբանում է

Ռադիոթերապիայի մեկ սեանսը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում արժե 40 000 դրամ․ նախարարը պարզաբանում է

Առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոթերապիայի ծառայությունների 1 սեանսի արժեքը` որպես հիմնադիր, սահմանել ենք այս պահին 40000 դրամ, մինչև նոր չափորոշիչների համաձայն գնահատման գործընթացը կավարտվի, և պետությունը կփոխհատուցի նոր գներով: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Մինչ այդ մենք, առաջնորդվելով բուժառուների շահերով, ավելի քիչ գումար ենք գանձում քաղաքացիներից. վա՞տ ենք անում:

 

Բացատրեմ. այս բուժծառայությունից օգտվող երկու խումբ կա` սոցիալական որևէ խմբի պատկանող և սոցխումբ չունեցող:

 

Սոցիալական խմբի պատկանող մեր քաղաքացիներին այս ծառայությունը տրամադրվում է ամբողջովին պետական պատվերով, քաղաքացու համար ամբողջովին անվճար և իր համար կարևոր չէ, թե պետությունն ինչքան է փոխհատուցում:

 

Համավճարով սպասարկվող քաղաքացիների դեպքում, առաջնահերթ համարելով քաղաքացու շահը, նվազ գին ենք սահմանել (20 000 դրամ` 32 000-ի փոխարեն, ինչպես մյուս կենտրոնում):

Ամո՛թ է, հերի՛ք է առանց հասկանալու պատվիրված տխմարություններ հնչեցնել:

 

Եթե մի օր որոշենք սոցիալական որևէ խմբի որևէ բուժծառայություն տրամադրենք ակցիայի շրջանակում, ինչը նորմալ պրակտիկա է, ասելու եք` հասե՛ք, փրկե՛ք, վճարովի ծառայությունն անվճար են տրամադրում. ստացվում է` նախարարը սուտ է ասել:

 

Մենք պետական ազգային բժշկական կենտրոն ենք, և այո՛, մեզ համար էականը շահույթի գեներացումը չէ, այլ բուժառուի` մեր քաղաքացու շահը, և անհասկանալի է, թե ինչո՞ւ եք նեղվել, որ ավելի լավ բան ենք անում, քան ասե՞լ էինք»,- գրել է նախարարը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում