ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելական ուժերը շարունակում են ցամաքային գործողությունը Գազա քաղաքում

Իսրայելական ուժերը շարունակում են ցամաքային գործողությունը Գազա քաղաքում

Իսրայելական ուժերը շարունակում են ցամաքային գործողությունը Գազա քաղաքում: Ըստ տեղի բնակիչների՝ տասնյակ իսրայելական տանկեր և զրահամեքենաներ մտել են քաղաքի խիստ բնակեցված թաղամասերից մեկը, որին նախորդել են ինտենսիվ ավիահարվածներ:

Հարվածների տակ են հայտնվել մի քանի գործող հիվանդանոցների մերձակա տարածքները. բժշկական հաստատությունների աշխատանքը խափանվել է: Պաղետինյան անկլավում տասնյակ նոր զոհեր են գրանցվել:

Ընդհանուր առմամբ, գրեթե երկու տարվա պատերազմի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 65 000-ը, վիրավորվել է 165 000 մարդ: Սովից մահացածների թիվն ավելացել է ևս 4-ով՝ հասնելով 432-ի:

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի ռազմական գործողությունները, մինչև չջախջախի ՀԱՄԱՍ-ին և չվերադարձնի շարժման մոտ պահվող պատանդներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում