ՀՀայկ Նավասարդյան

ՏԿԵ նախարարն ու Արա Նաջարյանն անդրադարձել են Կապան - Գլենդել և Գյումրի - Գլենդել միջքաղաքային համագործակցություններին

ՏԿԵ նախարարն ու Արա Նաջարյանն անդրադարձել են Կապան - Գլենդել և Գյումրի - Գլենդել միջքաղաքային համագործակցություններին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։ Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

 

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Կապան - Գլենդել և Գյումրի - Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:

 

Երկուստեք կարևորել ենք այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։

 

Քննարկել ենք նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները»,- գրել է Խուդաթյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում