Ժան Ժանսեմի ջղաձիգ գծերի գաղտնիքը

Ժան Ժանսեմի ջղաձիգ գծերի գաղտնիքը

Ֆրանսիական ժամանակակից արվեստի ականավոր դեմքերից Հովհաննես Սեմերջյանը՝ Ժանսեմը, ապրեց և ստեղծագործեց  հայրենիքից հեռու, սակայն նրա աշխատանքներում մշտապես դրոշմված էր մի պատմություն: Այն պատկերում էր ջղաձիգ գծերի և խորը դրամատիզմով լի  ֆիգուրների միջոցով:

Ժանսեմը ծնվել էր Կոստանդնուպոլսից ոչ  շատ հեռու գտնվող Սելեզ գյուղում, մետաքսագործի ընտանիքում: Նա փոքր էր, երբ արդեն սկսվել էին թուրքական հալածանքները: Ընտանիքը գաղթեց Հունաստան, այնուհետեւ՝  Ֆրանսիա: Հովհաննեսն առաջին մասնագիտական կրթությունը ստացավ Մոնպառնասի ազատ ակադեմիաներում՝ ավարտելով նաև Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը:        

1951-ից Ժանսեմն արժանացավ  հեղինակավոր չորս մրցանակի: Նկարչի առջև բացվեցին բոլոր դռները: Աշխատանքներն արագորեն վաճառվում էին,  և արդեն 37 տարեկան Ժանսեմը  ձեռք բերեց արվեստագետի փայլուն համբավ:

Մանրամասները՝  տեսանյութում

Ժան Ժանսեմի ջղաձիգ գծերի գաղտնիքը

1951-ից Ժանսեմն արժանացավ հեղինակավոր չորս մրցանակի:

Posted by Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armenia on Wednesday, April 22, 2015

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում