ԹԹերեզա Կասյան

Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների թվով

Չինաստանը  գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների թվով

Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների թվով: Այդ մասին ասվում է Global Wealth Report from Credit Suisse զեկույցում, որը հրապարակվել է շվեյցարական բանկի կայքում:

Ըստ հետազոտության, 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով աշխարհի մեծահարուստների առաջին 10 տոկոսի մեջ Չինաստանի քաղաքացի է 100 մլն մարդ, իսկ ԱՄՆ-ում այդ կարգին են դասվում 99 միլիոնը:

«Չնայած  ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային տարաձայնություններին, վերջին 12 ամսում երկու երկրներն էլ մեծ հաջողությունների են հասել բարեկեցության բարելավման տեսանկյունից՝ 3,8 տրիլիոն դոլար Միացյալ Նահանգները և 1,9 տրիլիոն՝ Չինաստանը»,- նշվում է զեկույցում:

Ըստ Credit Suisse-ի, ԱՄՆ-ն առաջ է Չինաստանից միլիոնատերերի ընդհանուր թվով՝ ԱՄՆ-ում 18,6 մլն միլիոնատեր կա, իսկ Չինաստանում՝ միայն 4,4 մլն:

Ընդհանուր առմամբ, ըստ բանկի փորձագետների, 2019-ին, 2018-ի համեմատ, միլիոնատերերի թիվն աճել է ավելի քան 1 միլիոնով՝ 45,6-ից մինչև 46,8 մլն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում