ՄՄարիա Գաբրիելյան

Տավուշի մարզպետն այսօր այցելել է մարզային փրկարարական վարչություն

Տավուշի մարզպետն այսօր այցելել է մարզային փրկարարական վարչություն
Փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ Հայկ Ղալումյանը շնորհավորեց ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմին։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։
 
 
Մարզպետը բարձր է գնահատել փրկարարների պատասխանատու և նվիրումով իրականացվող ծառայությունը՝ ընդգծելով նրանց կարևոր դերը քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։ Հայկ Ղալումյանը նշել է, որ նրանց անձնվիրությունն ու մասնագիտական հմտությունները հասարակության անվտանգության կարևոր երաշխիք են։
 
 
Տոնի առթիվ առավել աչքի ընկած ծառայողները մարզպետի կողմից արժանացել են  պատվոգրերի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում