ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր

ԼԼիլիթ Ասատրյան

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվում են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիներ։ Այս մասին հայտնում եմ ՊԵԿ-ից:

«Վարչությունը, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր մարզերում մշակել և ձեռնարկել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաներով գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։

Մարզերում գործող առևտրի կետերում համաժամանակյա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 47 առևտրի կետում վարչության աշխատակիցները հայտնաբերել են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշներով կամ նույնականացման նշաններով ստվերային շրջանառվող 1703 շիշ օղի։ Միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։ Հայտնաբերվել են նաև միևնույն նույնականացման նշանների բազմակի օգտագործման դեպքեր։

Այս իրավախախտման բոլոր հանգամանքները, խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով  իրականացվում են անհրաժեշտ  գործողություններ: Արձանագրված դեպքերով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում է հավաքված ամբողջ տեղեկատվությունը, որից հետո ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։ Նշենք, որ առերևույթ հանցանքի մասին ներկայացված հաղորդումների հիմքով, 2025 թ. ընթացքում արդեն իսկ նմանատիպ 14 դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ալկոհոլային խմիչքներ արտադրողներին Պետական Եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով, այդ թվում՝ խաղողի օղու անվան տակ ցորենի օղի չվաճառել, ինչը ոչ միայն հարկերից դիտավորյալ խուսափելու միտում է, այլև` խաբեության դրսևորում սպառողների նկատմամբ: 

Ալկոհոլային խմիչքներ վերավաճառող առևտրի կետերին կոմիտեն կոչ է անում վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով կամ շուկայական գներից էականորեն ցածր արժեքներով ալկոհոլային խմիչքներ, գնումների ընթացքում օղու մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։ Կարևոր է` վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ գնելուց առաջ սպառողները  ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների վաճառքի գներին,  E-MARK հավելվածի միջոցով սկանավորել հսկիչ (նույնականացման) նշանները, որպեսզի  համոզվեն` ապրանքը ենթակա է վաճառքի, ու չգնեն անհայտ ծագում ունեցող ալկոհոլային խմիչքներ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է օրենսդրությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, այդ թվում՝ կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիների ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու միջոցով։ Վարչությունը հետևողական է նշված հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին  բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ,     քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում