ՔՔրիստինե Ոսկանյան

ՍՊՏԾ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՍՊՏԾ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այսօր՝ 2025թ․ սեպտեմբերի 4-ին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայության (ՍՊՏԾ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՍՊՏԾ և ՀՄԿ անձնակազմերի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեել են  հուշագրով ամրագրված՝ սեյսմապաշտպանության վերաբերյալ ուսումնական նյութերի և տեղեկատվական-մեթոդական ուղեցույցի մշակման մանրամասները, դրանց ստեղծման և տարածման ընթացակարգերը, հստակեցվեել են աշխատանքային խմբի կողմից իրականացվող գործողություններն ու ժամանակացույցը։
 
Քննարկման մասնակիցները կարևորեել են սեյսմապաշտպանունակության վերաբերյալ ուսումնատեղեկատվական նյութերի ստեղծումը, որոնց հիման վրա նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ ուսումնական հաստատությունների պատասխանատու անձնակազմերի, ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների, մասնավորապես` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում