ՆՆարե Ոսկանյան

Խիստ վերահսկողություն է սահմանվել մեքենաների տեխնիկական զննության կայաններում․ Դավիթ Խուդաթյան  

Խիստ վերահսկողություն է սահմանվել մեքենաների տեխնիկական զննության կայաններում․ Դավիթ Խուդաթյան  
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
 
«Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, ևս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։
 
Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- գրել է նախարարը։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում