ԱԱսպրամ Սարատիկյան

Հրդեհ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից տարածքում

Հրդեհ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից տարածքում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 3-ին հրդեհի բռնկման ահազանգ են ստացել:

 

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից զորամասի կրակային դիրքերի և հարակից անտառային տարածքում:
 

 

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի 10 աշխատակից, ՆԳՆ փրկարար ծառայության 7 մարտական հաշվարկ, մոտ 40-ից ավելի կամավոր, ներգրավված է եղել 8 միավոր տեխնիկա:
 

 

Հրդեհը տարածվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության տարածքում, հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում