ՆՆարե Ոսկանյան

«Ամենաերկար նամակը» հանձնվեց ընթերցողի դատին

«Ամենաերկար նամակը» հանձնվեց ընթերցողի դատին

Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Ամենաերկար նամակը, կամ՝ ճանապարհ դեպի Լույս» գրքի շնորհանդեսը:

Հեղինակ Ավետիս Ավետիսյանի գիրքը պատգամ է որդուն․ հայրն իր կյանքի փորձը փոխանցում է որդիներին՝  կրթում, դաստիարակում և նրանց ուղղորդում է դեպի ԼՈՒՅՍԸ։ Հեղինակի մտքերն իրատեսական են, միաժամանակ՝ խոհափիլիսոփայական, որոնք կստիպեն ամեն ընթերցողի մտորել ու նոր ասելիք փոխանցել զավակին:

Շնորհանդեսին ներկա էին բժշկագիտության բնագավառի անվանի պրոֆեսորներ, հեղինակի ընկերներն ու ընտանիքի անդամները: Գիրքը ծնունդ է առել Ստեփանակերտում, երբ Ավետիսը՝ որպես բժիշկ-նյարդաբան, ծառայում էր Զինված ուժերում: Ստեփանակերտի հոսպիտալում  զինվորների կյանքը փրկելով՝ նա ավելի ամուր էր ստանում արժանի զավակ լինելու ազդակները: Գրքի ստեղծման ճանապարհին Ավետիս Ավետիսյանն առանձնացրել է համաշխարհային մեծության անհատների մտքերը։ Նա համոզված է, որ գիրքը կփոխանցվի հորից որդուն, որդուց՝ թոռին և կդառնա ժառանգության յուրատեսակ նամակ:

Ավետիս Ավետիսյանը նյարդաբան է, բժշկական գիտությունների թեկնածու, այժմ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ղեկավարն է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում