ՄՄարիամ Մխիթարյան

Ձերբակալվել են Սեյբա գետի 5 ամբարտակների փլուզման մեղավորները

Ձերբակալվել են Սեյբա գետի 5 ամբարտակների փլուզման մեղավորները

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել են Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի վրա տեղի ունեցած վթարի մեղավորները՝ «Սիսիմ» ոսկու արդյունահանման կոոպերատիվի տնօրենն ու նույն ձեռնարկության երկու ղեկավար: Նրանցից մեկը, որը զբաղվել է տեղում աշխատանքների կազմակերպման ու իրականացման հարցերով, համապատասխան կրթություն չի ունեցել:

Հետաքննությունը պարզել է, որ վթարի հետևանքով ավերված ամբարտակներն ապօրինի են տեղադրվել՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի: Փլուզումը, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ, սկսվել էր ամենաբարձր ամբարտակից, ինչից հետո քանդվել էին ևս չորսը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում