Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը հնարավոր է իրականացնել նաև առցանց․ ՆԳՆ

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոց գնելու կամ վաճառելու գործարքը կիրականացվի նաև առցանց՝ ցանկացած վայրից՝ առանց հաշվառման-քննական բաժին այցելելու անհրաժեշտության։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նպատակն է հեշտացնել և կատարելագործել տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի ու գրանցման գործընթացները։

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը փոխանցելու համար նախ անհրաժեշտ է վաճառելու դեպքում գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունների տուրքը։ Սկզբնական փուլում և՛ վաճառողը, և՛ գնորդը պետք է car.mia.gov.am հարթակում կատարեն որոշակի գործողություններ՝ կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալների, հաշվառման համարանիշի և վկայագրի, համարակիր մասերի և սեփականության իրավունքի փոխանցման ձևի վերաբերյալ։

Այս գործողությունների ընթացքում առաջացած անվտանգային կամ տեխնիկական ցանկացած անհամապատասխանության դեպքում համակարգը դադարեցնում է գործարքը։

Բոլոր գործողությունները կատարելուց հետո համակարգն ինքնաշխատ գեներացնում է պայմանագիրը: Փաստաթուղթն ընթերցելուց հետո կողմերն այն ստորագրում են էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում