ԳԳոհար Սարգսյան

Դավիթ Խուդաթյան այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին

Դավիթ Խուդաթյան այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

 

 

Շրջայցը մեկնարկել է Զվարթնոց թաղամասի Արագած 2-րդ զանգվածում, մասնավորապես՝ 1/1, 7 և 8 բազմաբնակարան շենքերի բակերում։ Այստեղ արդեն իսկ ընթանում են բակային տարածքների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ, որը կապահովի անվտանգ և հարմարավետ պայմաններ բնակիչների համար։
 

 

Այնուհետև պատասխանատուները այցելել են Սուրբ Մովսես Խորենացի փողոց, որտեղ նույնպես իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Աշխատանքները կշարունակվեն նախատեսված ժամանակացույցի համաձայն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում