Հայաստան-ԱՄՆ ստորագրված երկկողմ փաստաթղթերի բովանդակությունն առաջիկայում կհրապարակվի. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանն այսօր իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ Խաղաղությունն այլևս անշրջելի է, դա համարում եմ իմ առաքելությունը՝ արձանագրել է վարչապետը օրվա ճեպազրույցում: Հայաստան-ԱՄՆ վերջերս ստորագրված երկկողմ փաստաթղթերի բովանդակությունը առաջիկայում կհրապարակվի, տեղեկացրել է Փաշինյանը, նշել՝ այն 5 կետանոց փաստաթուղթ է, և դրանից դուրս ցանկացած բան իրականության հետ չի կարող որևէ կապ ունենալ:

Խաղաղության օրակարգի վերաբերյալ ընդդիմադիրների դժգոհություններին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մենք մտել ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած խմբակների վերջնական քաղաքական ոչնչացման փուլ:

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում