ԼԼուսինե Մուրադյան

Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով

Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց: Այդ մասին որոշումը հրապարակեց դատավոր Կարեն Ֆարխոյանը օգոստոսի 21-ին կայացած դատական նիստին:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը 3 ամսով երկարաձգել էր նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը։

Ավելի վաղ գլխավոր դատախազը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պլանավորել էին կատարել ահաբեկչություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում