ՄՄարո Թարվերդյան

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ: Եվս երկուսը համարվում են անհայտ կորած: Այս մասին հայտնում է Սինհուա լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 16-ին Ներքին Մոնղոլիայի խոտհարքներով հոսող գետը ափերից դուրս է եկել: Տարածքում ճամբար դրած 13 զբոսաշրջիկներից մեկին հաջողվել է փրկել: Երկու անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 

Վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Չինաստանում տեղի են ունեցել հեղեղումների և սողանքների մի քանի դեպքեր։ Այս ամսվա սկզբին հյուսիսարևմտյան Գանսու նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ 33-ը՝ անհայտ կորել։

Հորդառատ անձրևներ են եղել նաև երկրի այլ մասերում, այդ թվում՝ Հոնկոնգում: 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում