Լիտոգրաֆիաների մասնագետը. Գառզու

Լիտոգրաֆիաների մասնագետը. Գառզու

Ժան Գառզուն ֆրանսահայ  արդի գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչներից է: Իր նկարներում ներկայացրել է գոթական, Վերածննդի, դասական, բարոկկո, նեոկլասիցիզմի ճարտարապետության մոտիվներ իրեն բնորոշ շտրիխային լուծումներով։ Նկարիչը մեկը մյուսի հետեւից ստեղծում է լիտոգրաֆիաներ, ջրաներկով աշխատանքներ, օֆորտներ՝ Վենետիկի, Փարիզի, Վերսալի  բնապատկերներով։ Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի լավագույն պատկերասրահներում եւ թանգարաններում: 50 տարեկանում նա պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով:

Գառզուն  կամ  Գառնիկ Զուլումյանն ապրել եւ ստեղծագործել է Ֆրանսիայում, սակայն  ծննդով  Հալեպից էր: Ծնողները հայ էին, որոշ աղբյուրների համաձայն, գաղթել էին Եգիպտոս Ցեղասպանության հալածանքների պատճառով:                                                                    

Գառզուի աշխատանքներն այսօր ներկայացված են նաեւ անհատական հավաքածուներում, հավաքորդների գլխավոր նպատակն է ձեռք բերել Գառզուի լիտոգրաֆիաների առաջին 11 օրինակից  որեւէ մեկը: 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիտոգրաֆիաների մասնագետը. Գառզու

Posted by Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armenia on Monday, April 20, 2015

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում