Մրգաշենի նախկին ղեկավարը մոտ 4 մլն դրամ է յուրացրել. ոստիկանություն

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նաև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-2018 թթ. ընթացքում կայացրել է որոշումներ` Մրգաշենի մի շարք բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով անձանց, Հայրենական, Արցախյան, ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, ազատամարտիկների, նաև «Վերջին զանգի» տոնակատարության ու Ամանորի առթիվ դրամական օգնություններ տրամադրելու մասին, որոնց հիման վրա Մրգաշենի համայնքապետարանի սոցիալական հատուկ արտոնությունների բյուջեի ծախսերից ելքագրելով, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` ընդհանուր մոտ 4 միլիոն 350 հազար դրամ, և կեղծելով գումարը ստացող անձանց ստորագրությունները` յուրացրել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր մոտ 3 միլիոն 380 հազար դրամ:

Բացի այդ, 2019 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքն իրեն օտարելու դիմաց, որպես կաշառք, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` 2008 թ. վերջին պահանջել է 2000 դոլար, որից 1.700-ը նա տվել է 2009 թ. հոկտեմբեր ամսին, իսկ մնացած 170 հազար դրամը` դեկտեմբերին: Սակայն համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև մինչ օրս չի վերադարձրել ստացած գումարը:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում