Վթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա տուժած

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են VAZ և GAZel մակնիշների ավտոմեքենանները․ GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա պատին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորները և GAZel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։









