ԼԼիլիթ Ասատրյան

Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձել են ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին

Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձել են ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Բրյուսել և Լյուքսեմբուրգ սույն թվականի հուլիսի 15-17-ը կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը և տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը:

Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին և իրականացվող աշխատանքներին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում