ԼԼիլիթ Ասատրյան

Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժամը 00.00-ից մինչև 06.00-ը) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ 

Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։

Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։

Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում