ՔՔրիստինա Մկրտչյան

Հրդեհ Մարալիկ քաղաքում

Հրդեհ Մարալիկ քաղաքում

Հուլիսի 24-ին՝ ժամը 08։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:27-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 76 քմ): Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում