Թմրանյութ իրացնող օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

ԴԴիանա Գասպարյան

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։

«Ձերբակալվածը հայտնել է, որ այն իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 12 գրամից ավելի մարիխուանա։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում