ԴԴավիթ Մուրադյան

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղիով. Ավինյան

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղիով. Ավինյան

Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոն էր: Ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

«Որպես Հայաստանի ազգային պոլիտեխիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուզում եմ ընդգծել, որ համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղով։ Մենք կարողացել ենք ձևավորել կրթական, գիտական և տեխնոլոգիական այնպիսի միջավայր, որտեղ մեր ուսանողները ստանում են ոչ միայն ժամանակակից գիտելիք, այլև գործնական հմտություններ և ինքնավստահություն։
 

 

Վերջին տարիների ընթացքում մենք բարելավել ենք ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ներդրել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդել կապերը միջազգային գործընկերների հետ։ Արդյունքում՝ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխիկական համալսարանի շրջանավարտն այն մարդն է, ով կարող է իր գիտելիքը վերածել արդյունքի։
 

 

Սիրելի՛ շրջանավարտներ,
 
վստահ եմ՝ դուք կգտնեք ձեր տեղը կյանքում՝ ոչ միայն որպես մասնագետներ, այլ նաև որպես ստեղծող ու պատասխանատու քաղաքացիներ»,- գրել է Ավինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում