ՎՎարդան Հովսեփյան

«Արհեստական բանականությունը սպորտում»

«Արհեստական բանականությունը սպորտում»

Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի նախագահ Ն. Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններում  մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ` մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության լուծումներ ներդնելու  նպատակով:

Միջոցառման շրջանակում նախարար Արշակյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, կազմակերպությունների ղեկավարների և հնարավոր ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում իրականացվող և մշակվող նախագծերով ու ծրագրերով: Նախատեսված  է նաև հանդիպում ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում