Արտապատվիրակման ինչ առաջարկներ է քննարկում ՀՀ-ն. արտաքին քաղաքականությունը՝ վարչապետի ասուլիսում

ՎՎահե Դավթյան

Երկրի ղեկավարն այսօր ծավալուն ասուլիս է տվել, որը տևել է 4 ու կես ժամ: Հարցերի շրջանակը, ինչպես և սպասվում էր, ընդգրկուն էր՝ խաղաղության գործընթաց, արտաքին քաղաքական զարգացումներ, ինչպիսի դիրքավորւմ ունի Հայաստանն այս փուլում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում, նշել նաև, որ մեր երկիրը խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում, բայց միաժամանակ հավաստիացրել, որ հաշվի է առնվում Հայաստանի պետական շահը: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ հաղորդակցությունների ապաշրջափակման տարբեր առաջարկներ քննարկվում են, պատրաստ ենք Հայաստանի Հանրապետությունը դարձնել տարանցիկ երկիր և՛ տարածաշրջանային, և՛ համաշխարհային առումով:

Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում