Պետական հողատարածքները, շենքերն ու անտառները՝ նախկին պաշտոնյաների ձեռքում

ԳԳևորգ Թոսունյան

Հայաստանի Թավշյա հեղափոխությունից հետո նախաքննական մարմինները բացահայտել են 30-ից ավելի դեպք, երբ նախկին իշխանության պաշտոնյաների ներգրավվմամբ՝  պետական անշարժ գույքն ապօրինի օտարվել է, կանաչ տարածքներ են յուրացրել, գույքն իրական արժեքից բարձր գնով վաճառել են պետությանը:

Միայն Երևանում, ըստ նախաքննական մարմինների, տասնյակ նման գործ կա: Պետության վնասը հասնում է միլիարդների: Կենտրոնում երեք նման գործ կա: Մեկը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին, և տվյալ դեպքում պետության վնասը 127 մլն դրամ է կազմում: Շենգավիթում 80 մլն դրամանոց գույքը վաճառվել է 22 մլն-ով: Մալաթիա-Սեբաստիայում  321 մլն դրամ արժեքով գույքը պետությանը վաճառվել է 4 անգամ թանկ: Քանաքեռ-Զեյթունում է «Գոլդեն Փելես» հյուրանոցի վաճառքի գործը, որով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նույն վարչական շրջանում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը. 3 մլն դոլարանոց գույքը ձեռք է բերել ընդամենը 200 հազար դոլարով: Դավթաշենում համայնքային որոշ հողակտորներ շուկայական արժեքից 18 մլն դրամով էժան են վաճառել: Էրեբունիում «Լուրեր»-ն օրերս բացահայտեց, որ համայնքային իշխանությունն ապօրինաբար տարածքներ է օտարել նախկին թաղապետ՝ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներին։ 

Նախկին իշխանության օրոք Երևանում մոտ 70 մանկապարտեզ է փակվել, իսկ տարածքների մի մասը տնօրինել են նախկին պաշտոնյաներ:

«Դեպքերը բազմազան են, բազմապիսի և բազմաժանր»,- ասում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ այս օտարումներն ունեն մի բարդություն. իրավական առումով, որպես կանոն, ամեն ինչ առերևույթ անթերի է. 

«Դասականի ասած՝ «թղթերով նրանց մոտ ամեն ինչ նորմալ է»: Երբ նայում ենք ազգանունները կամ հետևում ենք, թե ովքեր են նրանք, պարզվում է՝ որոշումներ կայացնողների անմիջական ազգականներն են եղել կամ փոխկապակցված անձինք»,- նշեց Կարապետյանը:

Մարզերում, մեր ուսունասիրության արդյունքում, գտանք տասնյակ քրեական գործեր: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարազատներն ու մերձավորները, ըստ նախաքննության, տիրացել են Դիլիջանի, Մխչյանի, Նարեկ համայնքների 15 հողատարածքների: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ դատարան մտած գործում կա 37 մլն դրամի գույքի հափշտակության դրվագ: Լոռու մարզում է «ՁորաՀԷԿ»-ը, որն օտարվել է մոտ 4 մլրդ դրամով, մինչդեռ գույքի իրական արժեքն անցնում է 8 մլրդ-ը: Այս գործով ներգրավված է նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձը, իսկ Ծաղկաձորում նախկին պաշտոնյաները սեփականաշնորհել են 51 հեկտար անտառ:

«Նախկին իշխանությունները ներկայացնող մի քանի ինստիտուտներ՝ տարածքային կառավարման մարմին, տեղական կառավարման մարմին, կադաստր, հանցավոր փոխհամաձայնությամբ յուրացրել են, բառի բուն իմաստով, պետական և հանրային շահը»,- ասում է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Ի՞նչ է Թավշյա հեղափոխությունից առաջ տեղի ունեցել Հայաստանում՝ պատգամավոր Հայկ Գևորգյանը մեկ պատասխան ունի. «Դրա հայերեն համարժեքը ես չգիտեմ, բայց՝ «բեսպրեդել», ուղղակի «բեսպրեդել»»:

Պատգամավորի գնահատմամբ՝ խնդիրն այս ոլորտում բազմաշերտ է. «Նրանք գույքն այդպիսի էժան գնով վաճառել են մի անձի, հետո այդ անձը վաճառել է երկրորդ, երրորդ անձի: Այստեղ արդեն իրավական խնդրի առաջ ենք կանգնում. պատշաճ ձեռքբերող է հանդիսանում այն անձը, ով այդ գույքը ձեռք է բերել»,- հավելեց Գևորգյանը: Բացի այդ, ևս մի խնդիր կա ապօրինի օտարված գույքը պետությանը վերադարձնելու հարցում:

«Գույքի նման վաճառքի որոշումը կարծես կոլեգիալ է եղել, այդ դեպքում ևս առաջանում են խնդիրներ, օրինակ՝ ավագանին է տվել, չնայած՝ վերջին շրջանում բացահայտվում է, որ ավագանու անդամների ստորագրությունները կեղծվել են»,- ամփոփեց Գևորգյանը:

Հիշատակված բոլոր քրեական գործերը, բացառությամբ Մանվել Գրիգորյանի գործի, դեռևս նախաքննության փուլում են: 

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում