ԼԼուսինե Մուրադյան

«Ֆեստիվառին» հանդես կգան Հարութ Փամբուկչյանը, Սարոն Karen Sevak Band-ի նվագակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը

«Ֆեստիվառին» հանդես կգան Հարութ Փամբուկչյանը, Սարոն Karen Sevak Band-ի նվագակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը

Օգոստոսի 23-ին «Ֆեստիվառի» շրջանակում Արտաշատում տեղի կունենա Սարոյի համերգը Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կլինի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի նվագակցությամբ:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

«Ի տարբերություն նախորդ տարիների՝ երեք համերգներն էլ այս տարի նախատեսում ենք բավականին մեծամասշտաբ իրականացնել»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում