ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և արհեստական բանականության մեջ Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում։

 

«Տպավորիչ է տեսնել, թե ինչպես ֆրանսիական Mistral AI-ը կարճ ժամանակում դարձավ Լյուքսեմբուրգի կառավարության, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության, Սինգապուրի պաշտպանության նախարարության և այլ առաջատար հաստատությունների վստահելի գործընկերը: Մենք հպարտ ենք, որ Հայաստանը նույնպես միանում է այս զարգացող համաշխարհային շարժմանը։

 

Մեր գործընկերության նպատակն է վերափոխել հանրային ծառայությունները և ազգային նորարարությունները։

 

Այս համագործակցությունը կհզորացնի Հայաստանի տեղական ԱԲ էկոհամակարգը՝ հնարավորություն ընձեռելով մեր հետազոտողներին, ստարտափներին մշակելու ինքնուրույն, մրցունակ տեխնոլոգիական լուծումներ Հայաստանի և ամբողջ աշխարհի համար։

 

Իմ խոսքը՝ Mistral AI-ի պաշտոնական կայքում՝ https://mistral.ai/solutions/ai-for-citizens»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում