ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակներում

Հրդեհ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակներում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից;

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։10-ին: Այրվել են ավտոտնակներից մեկը (մոտ 30 քմ), ներսում գտնվող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և մյուս ավտոտնակի դուռը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում