ՎՎարդան Հովսեփյան

Նախագահը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի» մասնակիցներին

Նախագահը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի» մասնակիցներին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի»՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամի» նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում. այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով:

Հյուրերը պատմել են իրենց հանդիպումների և տպավորությունների մասին, նշել, որ դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ստեղծում ինչպես փորձի ու գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ համագործակցություն ստեղծելու համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նման երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը, հորդորել ու քաջալերել լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող, հանդես գալ արագ փոփոխվող աշխարհին համահունչ գաղափարներով: Հաջողություն մաղթելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը ողջունելի է համարել նրանց մասնագիտական հմտությունները նաև Հայաստանում կատարելագործելու նրանց մտադրությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում