ԳԳոհար Սիմոնյան

Պարսից ծոցում պիտի բացառել ցանկացած միջամտություն և ռազմական ներխուժում . Մոհամմադ Զարիֆ

Պարսից ծոցում պիտի բացառել ցանկացած միջամտություն և ռազմական ներխուժում . Մոհամմադ Զարիֆ

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը «Financial Times» հեղինակավոր պարբերականում հանդես է եկել հոդվածով, որում  անդրադարձել է վերջերս իր երկրի կողմից միջազգային ամենատարբեր հարթակներում շրջանառած՝ «Հորմուզի խաղաղության» նախաձեռնությանը: Զարիֆն, այսպիսով, ոչ միայն գերտերությունների, տարածաշրջանի, այլև սովորական մարդկանց ուշադրությունն է հրավիրել Պարսից ծոցի վրա՝  ընդգծելով այս տարածքում ցանկացած միջամտություն և ռազմական ներխուժում բացառող միջազգային պայմանագրի անհրաժեշտությունը: 

Նշելով, որ Հորմուզի տարածաշրջանի երկրներում ներկայումս վարվում են պատերազմներ, տիրում է անվստահության և թշնամանքի մթնոլորտ՝ Զարիֆը նշել է, որ միայն համագործակցությամբ ու նման պայմանագրի կնքմամբ կարող է այսչափ կարևոր տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատվել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում