Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարել են Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև 2024 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված՝ մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է ներկաներին Գլխավոր դատախազությունում Իրավաբանական լաբորատորիա բացելու կապակցությամբ: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Լաբորատորիան տեսական գիտելիքի և պրակտիկ աշխատանքի «հանդիպման վայր» է, ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ նախատեսվում է կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ:

«Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ հատկապես բարձր կուրսերի ուսանողները, ովքեր արդեն որոշակի գիտելիք ունեն, կկարողանան իրենց տեսական գիտելիքները կատարելագործել, շփվել դատախազների հետ, մասնակցել վարպետաց դասերի: Դատախազությունը ձգտում է իր դռները բացել լավագույնների համար: Մենք մեկ չափանիշ ունենք՝ ընտրել լավագույններին, ընտրել բարեվարքներին»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ միայն տեսական և պրակտիկ գիտելիքի համադրումը կարող է արդյունք տալ։ «Տարբեր մասնագիտությունների գծով փորձում ենք ունենալ նման հարթակներ, մեր ուսանողներին ուղարկել արտադրական պրակտիկայի՝ տարբեր կազմակերպություններ ու հաստատություններ, այդ թվում՝ Դատախազություն։ Մեր շատ ուսանողներ պրակտիկա են անցնում պետական մարմիններում, բայց սա բոլորովին այլ մոտեցում է, երբ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը հենց Գլխավոր դատախազությունում է, և ուսանողները հնարավորություն են ունենալու շփվելու դատախազների հետ»,- ընդգծել է ԵՊՀ ռեկտորը:

«Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչ Քրիս Պարնագիանն էլ շեշտել է, որ Միությունը հպարտ է համագործակցել և աջակցել նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով՝ Միությունում բազմաթիվ տաղանդավոր քրեական և այլ ոլորտների փաստաբաններ կան, որոնք կարող են համագործակցել Լաբորատորիայի հետ։

Հավելենք, որ Լաբորատորիայի շրջանակներում նախատեսվում է  նաև կազմակերպել փորձի փոխանակում՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում