ՄՄարի Կոստանյան

Աշխարհը դատապարտում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում

Աշխարհը դատապարտում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում

Միջազգային հանրությունը խիստ դատապարտել է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու՝ Անկարայի որոշումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Արտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ցանկացած ռազմական գործողության դեպքում պետք է հարգել ՄԱԿ-ի միջազգային մարդասիրական օրենքները:

.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ քաղաքացիներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է պաշտպանվեն: Գուտերեշի հավաստմամբ՝  սիրիական հակամարտությունն ուժային տարբերակով չի կարող հանգուցալուծվել: 

.Սիրիական իրադարձությունների զարգացումներին է անդրադարձել նաև Եվրահանձնաժողովի նախագահը: Ժան-Կլոդ Յունկերը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

«Եթե ծրագրվել է այսպես կոչված անվտանգության գոտի ստեղծել, չսպասե՛ք, որ Եվրամիությունը կվճարի դրա համար»,- ասել է Յունկերը:

.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում համաչափ կընթանան:

.Եգիպտոսի արտգործնախարարը դատապարտել է հարձակումն՝ անընդունելի որակելով «եղբայր արաբական երկրի ինքնիշխանության դեմ հարձակումը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում