ԿԿարմեն Ղուկասյան

Իրանը հայտարարել է, որ սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը

Իրանը հայտարարել է, որ սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը

Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակումների, այդ իսկ պատճառով իրականացրել է տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին:

«Իրանի տեսանկյունից ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել։ Իրանը մի քանի օր է, ինչ սպասում է Ֆորդոյի վրա հարվածների։ Այս միջուկային օբյեկտը տարհանվել է, և այսօրվա հարձակման ժամանակ միջուկային օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել»,- գրել է Մոհամմադին իր էջում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտի դեմ ամերիկյան բանակի հաջող գործողության մասին։ 

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը»։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում