Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն՝ 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ

ԼԼիլիթ Ասատրյան

Այս պահին կատարվում են որոնողական քննչական գործողություններ, լրացուցիչ կատարվում է դեպքի վայրի զննություն՝ 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Բացի դրանից՝ նախաքննության ընթացքում կատարվել են առաջնային հրատապ քննչական գործողություններ. հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ անձինք՝ թե տուժողները, թե հարևանությամբ բնակվող անձինք, ինչպես նաև նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ՝ դատապայթյունատեխնոլոգիական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, դիակի և դատաբժշկական փորձաքննություններ: Այդ մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանը:

Նա նշեց, որ պայթյունը, նախնական վարկածով, բնական գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել: 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ստուգումներ եղել են համապատասխան կառույցների կողմից անվտանգության հարցը ճշտելու համար, Քոչարյանը ասաց հետևյալը. «Այս պահին քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում. նաև ստուգումներ են իրականացվում նշված հանգամանքը պարզելու ուղղությամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ, կան հոսպիտալացվածներ և 4 զոհ:
 
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում