ԿԿարմեն Ղուկասյան

Շարունակական հոսք կա Միջին Արևելքի երկրներից, թեև ավելի դանդաղ տեմպերով. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Շարունակական հոսք կա Միջին Արևելքի երկրներից, թեև ավելի դանդաղ տեմպերով. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

2024 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվել է 2 ծրագիր. առաջինը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիրը, երկրորդը՝ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրերը:

Նշյալ ծրագրերն իրականացնելու համար ՀՀ 2024-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հատկացվել է 877 միլիոն 55 հազար դրամ, որից 577 միլիոն 54 900 դրամը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրի իրականացման համար, իսկ ավելի քան 300 միլիոնը՝ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրերի իրականացման համար: Այս մասին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ, ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով Սփյուռքի ներուժի ներգրավմանը՝ Սինանյանը նշեց՝ եթե մենք ցանկանում ենք լրջորեն ներգրավել Սփյուռքի ողջ ներուժը մեր պետության կայացման, անվտանգության, բարգավաճման մեջ, բնական է՝ դա պահանջելու է շատ լուրջ ներդրումներ:

«Եթե ներդրում չանես, արդար չի պահանջել ինչ-որ վերադարձ Սփյուռքից»,- ասաց նա՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերում էր Սփյուռքի ներուժի գնահատմանը և հետաքրքրվում՝ արդյոք տարեկան 20 միլիոն դրամը բավարար է Սփյուռքի ներուժը գնահատելու համար:

Ինչ վերաբերում է ներսփյուռքյան կառուցվածքային փոփոխություններին՝ Սինանյանը հայտնեց, որ շարունակական հոսք կա Միջին Արևելքի երկրներից, թեև այնտեղ հայկական համայնքները փոքրաթիվ են ներկայումս, բայց հոսքը շարունակվում է Սիրիայից, Լիբանանից, Իրանից, թեև ավելի դանդաղ տեմպերով:

«Հոսք կա Ռուսաստանից, Ուկրաինայից, գիտենք՝ ուր են տեղափոխվում, ոնց են տեղափոխվում, որովհետև դա մեր գործն է, մենք առնչվում ենք այդ մարդկանց հետ: Եթե սրանից 10 տարի առաջ դուք Լոս Անջելեսում ուկրաինաահայերի կամ ռուսահայերի հազվադեպ կտեսնեիք, ապա հիմա, եթե այցելեք, կտեսնեք, որ շատ են: Նույն բանը կարելի է ասել Եվրոպայի տարբեր երկրների մասին, որտեղ փոխվել է դեմոգրաֆիան Սփյուռքի և շարունակում է փոխվել»,- ասաց Զարեհ Սինանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում