Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎահե Դավթյան

Դեսպան Մակունցը Քլիվլենդում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Դեսպան Մակունցը Քլիվլենդում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Քլիվլենդ քաղաքում ներկա է գտնվել Քլիվլենդում, Օհայո նահանգում ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը մասնակցում էին Օհայոյի նահանգային և Քլիվլենդի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Չիկագոյում ՀՀ Պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, օտարերկրյա պատվո հյուպատոսներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում դեսպան Լիլիթ Մակունցը, շնորհավորելով ՀՀ նորանշանակ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանին, հույս է հայտնել, որ պատվո հյուպատոսության բացումը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև հայ համայնքի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կապերի ամրապնդմանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Օհայոյում ՀՀ Պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանը, Օհայոյի նահանգապետի ներկայացուցիչ և ռազմավարական ներդրումների բաժնի միջազգային հարցերով պատասխանատու Թոբիաս Էնգելը, ինչպես նաև Քլիվլենդի քաղաքապետի հատուկ օգնական Ջեյդեն Ռ. Բաքստերը։

Միջոցառումն ավարտվել է հայկական ազգային պարով և հայ դաշնակահարի կողմից Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում