ՎՎարդան Հովսեփյան

Երևանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» աշխարհում լավագույնների թվում է

Երևանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» աշխարհում լավագույնների թվում է

Թբիլիսիում վերջերս անցկացված Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության Արևմտյան Եվրասիայի երկրների 3-րդ կոնֆերանսին մասնակցել է նաև Երևանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը:

Ոլորտի ամենահեղինակավոր կառույցին միջկառավարական մակարդակով անդամակցում է աշխարհի 187 երկիր: Կենտրոնի գլխավոր անասնաբույժը ներկայացրել է կազմակերպության աշխատանքները և նշել, որ շաբաթական շուրջ 100 թափառող շուն է ստերջացվում և պատվաստվում: Այս տարի ստերջացման ծավալներով, կատաղություն հիվանդության դեմ զանգվածային պատվաստումների, օգտագործված ճիշտ ու բարձրորակ դեղամիջոցների, ինչպես նաև մարդասիրական մոտեցման համար Հայաստանի ցուցանիշը ճանաչվել է լավագույնը՝ զիջելով միայն Դանիային՝ կացարաններում պահվող կենդանիների քանակով: Ոչ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար վատագույն ցուցանիշներ են գրանցել Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ Հայաստանի գրանցած բարձր վարկանիշը կնպաստի ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը:


Խորհրդակցության ժամանակ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենը նշել է, որ համաժողովին ներկայացվել է նաև շուրջ 1 հա տարածքում կառուցվող կլինիկակացարանային համալիրի ընթացքը: Այն շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ և հագեցած կլինի նորագույն բուժսարքավորումներով:
Հանձնարարվել է վերահսկել շինարարության ընթացքն ու պարբերաբար ներկայացնել այս առումով իրականացվող աշխատանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում