ԼԼիլիթ Ասատրյան

Ես շատ իրատեսական եմ համարում մեր հարաբերությունների մոտալուտ կարգավորումը և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ. Միրզոյան

Ես շատ իրատեսական եմ համարում մեր հարաբերությունների մոտալուտ կարգավորումը և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ. Միրզոյան

Ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ, շատ իրատեսական և շատ շոշափելի հնարավորություն ունենք դրական և տրամանաբանական հանգուցալուծման հասցնել Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ես շատ իրատեսական եմ համարում մեր հարաբերությունների մոտալուտ կարգավորումը և՛ Ադրբեջանի հետ, և՛  երկխոսության և հարաբերությունների կարգավորումը նաև Թուրքիայի հետ, և համապատասխանաբար, սահմանների բացումը: 

Անձամբ ինձնից առաջ վարչապետ Փաշինյանի, մեր քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների ջանքերն այս ուղղությամբ են»,- ասաց ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում