ՀՀայկ Նավասարդյան

Փրկարարները գետից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենան

Փրկարարները գետից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենան

Հունիսի 5-ին՝ ժամը 10:12-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում