ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը կմասնակցի Բրյուսելում ԵՄ հետ բարձր մակարդակի հանդիպմանը

Իսրայելը կմասնակցի Բրյուսելում ԵՄ հետ բարձր մակարդակի հանդիպմանը

Իսրայելն այս ամիս Բրյուսելում կմասնակցի ԵՄ-ի Հարավային հարևանների հետ հանդիպմանը, չնայած Գազայում իր գործողությունների վերաբերյալ դաշինքի կոշտ դիրքորոշմանը, հայտնել են Իսրայելի և ԵՄ պաշտոնյաները:

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի 23-ին Բրյուսելում հանդիպելու են իրենց իսրայելցի գործընկերների հետ «ԵՄ-Հարավային հարևանություն» նախարարական հանդիպման ժամանակ, որի նպատակն է խորացնել դաշինքի համագործակցությունը Իսրայելի, ինչպես նաև մյուս 9 հարավային գործընկերների հետ, այդ թվում՝ Ալժիրի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Մարոկկոյի, Սիրիայի և Թունիսի։

Հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների աննախադեպ սառեցման շրջանում, երբ երկիրն արգելափակել է Գազայի հատված պարենի մատակարարումները: Վերջերս էլ, ըստ առողջապահության ոլորտի պաղեստինցի պաշտոնյաների ու ականատեսների վկայության, իսրայելցի զինվորները կրակել են մարդասիրական օգնության հավաքման կետեր ուղևորվող պաղեստինցիների վրա՝ գրում է Euronews-ը:

ԵՄ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հունիսի 23-ին Իսրայելի մասնակցությամբ հանդիպումը կլինի ոչ թե Գազայում շարունակվող պատերազմի քննարկման համաժողով, այլ ԵՄ-ի և հարավային հարևանների գործընկերության շրջանակներում անցկացվող սովորական հանդիպում, որը կոչված է ամրապնդելու 10 հարավային հարևանի հետ առկա համագործակցությունը մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ կառավարումը, կլիմայի փոփոխությունը, տնտեսական զարգացումը, էներգետիկան և միգրացիան։ Բացի այդ, ԵՄ-ն Իսրայելի խոշոր առևտրային գործընկերն է, որի հետ առևտրի ծավալները տարեկան կազմում են ավելի քան 45 միլիարդ եվրո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում