Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանը մասնակցում է 13-րդ միջազգային դիզայն բիենալեին

Հայաստանը մասնակցում է 13-րդ միջազգային դիզայն բիենալեին

Հայաստանը որպես պատվո հյուր մասնակցում է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: Այդ մասին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

Նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրությունը,  հետազոտում արվեստագետների և նրանց միջավայրերի միջև հարաբերությունները: Ներկայացվում է նաև Հայաստանի լեռնային քարտեզագրությունը, որը բացահայտվում է ավելի քան 19 հայ ստեղծագործողների և արվեստի կառույցների աշխատանքների միջոցով։

Ցուցադրությունը  համադրել են Նայիրի Խաչատուրեանը (AHA collective), Ժան Ֆրանսուա Դինքճեանն ու Էլուա Շաֆայը (Normal Studio)։

Միաժամանակ ցուցադրությունը հարգանքի տուրք է մոդեռնիստական ​​դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից շատ ստեղծագործողների վրա: Բազմակողմանի արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը (Կարս, 1916 թ. – Երևան, 1998 թ.) և Կամո Նիգարյանը (Հելենենդորֆ, 1950 թ. – Երևան, 2011 թ.) զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում։

Բիենալեն կանցկացվի մինչև սեպտեմբերի 22-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում