Կինոյի մասին օրենքը կթեթևացնի կինոգործիչների բեռը

Կինոյի մասին օրենքը կթեթևացնի կինոգործիչների բեռը

Իրենց օրենքին սպասելիս` կինոգործիչների աչքը ջուր կտրեց: Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի վրա:  Օրինական դաշտը կօգնի կինոգործիչներին հետում թողնել խնդիրները, որոնց այդքան հաճախ հիմա բախվում են:

Կինոգործիչները մատնացույց են անում առաջնային խնդիրը` ինչպես հայկական արտադրանքը ցույց տալ աշխարհին: Օրենքը կկարգավորի այդ բացը` վստահ են մասնագետները: Բացի դրանից, նաեւ օրենքը թույլ չի տա այն, ինչ ֆիքսում է տեսախցիկը, անվանել «կինո»:

«Կինոյի մասին» օրենքը կսահմանի արտոնություններ հովանավորների համար, ինչպես նաև կլուծի արտասահմանյան երկրների հետ ավելի հեշտությամբ համագործակցելու և ֆիլմեր արտադրելու խնդիրները: Օրենքի միջոցով հնարավոր կլինի  սահմանել հարկային և մաքսային արտոնություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում