Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին

ՎՎահե Դավթյան

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական՝ կրթական և առողջապահական ծախսերի մասով։

Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում:

Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, ապա դրա դիմաց հայտարարատու անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ ծառայություն մատուցողին սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու մասին հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում սոցիալական ծախսը հատուցվում է, եթե այն կատարվել է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։

Անհրաժեշտ է նաև իմանալ, որ 2025 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ֆիզիկական անձը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում, եթե սոցիալական ծախսը կատարվել է անմիջապես իր կողմից, այլ ոչ թե իր միջոցների հաշվին։

Մեկ այլ փոփոխությամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները համայնքների անունից կարող են դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր՝ համայնքների պատվերով իրենց կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով։

Եթե աշխատողի կամ նրա ընտանիքի համար առողջության ապահովագրական փաթեթը ձեռք է բերել գործատուն, սակայն ապահովագրավճարի մասով նա հայտարարատու աշխատողից ստացել է հատուցում, ապա աշխատողը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ իր տրամադրած գումարի մասով։ Կարևոր է իմանալ, որ այս պարագայում գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք՝ ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ընկերությունը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում գործատուի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատուի տվյալները։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման կարգով սոցիալական փաթեթի շահառուներից բացի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայ­մաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմա­կերպությունների աշխատողները (ՀՀ կառավարության 2014 թ․ մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաս­տատ­ված N1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետ) ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։ Ինչպես սոցիալական փաթեթի շահառուները, այնպես էլ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները, ատամնաբուժական ծառայությունների մասով, կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից իրենց և /կամ ընտանիքի անդամի համար։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում